Եղանակը Հայաստանում. շոգի բարձրակետը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի առանձին վայրերում հուլիսի 28-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա, բայց արդեն շաբաթ օրը կսկսի շոգի աստիճանական նահանջ։ Ինչպես տեղեկացրել ենք «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +37+39։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+29,
Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+30,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+38,
Արարատում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +38+40,
Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +38+39,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +28+30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի հովիտներոմ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+32,
Արցախում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+40։