Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը երկու անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավում։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Դրանցից մեկը գրանցվել է Անթալիայի Քեմեր շրջանում, երկրորդը` փետրվարյան երկրաշարժներից տուժած Ղահրամանմարաշում (նախկին` Մարաշ)։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են հրշեջների ցամաքային և օդային ջոկատներ։
Նշենք, որ Թուրքիայի տարածքում անոմալ շոգեր են։
Դրա պատճառով երկրում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդներ են սահմանվում, ամեն օր բազմաթիվ անտառային հրդեհներ են առաջանում։