ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի իշխանությունների տարածած տեղեկությունը Օդեսայի տաճարը ռուսական գերճշգրիտ զինատեսակներից ջախջախելու մասին չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այս տարվա հուլիսի 23-ի գիշերը ոչնչացման համար նախատեսված և ոչնչացված բոլոր օբյեկտները, որտեղ Կիևի ռեժիմը օտարերկրյա մասնագետների հետ միասին ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության դեմ, գտնվում էին տաճարային համալիրից անվտանգ հեռավորության վրա», — ասվում է գերատեսչությունում։
Ինչպես պարզաբանել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները հանգեցրել են տաճարի վնասմանը։