Թուրքիայում այսօրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական Մալաթիա նահանգում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 17.43-ին, Դողանշեհիր շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,05 կիլոմետր խորության վրա։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում:
Ավելին՝ այստեղ