Փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ.Գողը տանտիրոջ 15-ամյա որդին էր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վաղարշյան փողոցի իր բնակարանի դուռը հարմարեցված բանալու գործադրմամբ բացելով՝ գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ գողությունը կատարել է ինքը։
Պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: