Ալիևն ուղիղ սպառնում է Հայաստանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ սպառնալիքների նոր խմբաքանակ է հրապարակել:
«Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են երեք միջազգային կողմեր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ադրբեջանն անկեղծորեն մասնակցում է այս գործընթացին երեք ուղղություններով և ցուցաբերում է արդյունքի վրա հիմնված մոտեցում։ Բայց առայժմ արդյունք չկա։
Կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի վերջին քայլը. Պատերազմից հետո արդեն մի շարք քայլեր են արել, և ես չէի ասի, որ այդ քայլերը կամավոր են արվել։ Վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են մի քանի պահեր, որոնք Հայաստանին հստակ ցույց տվեցին, որ եթե իրենք չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Պարզ է, թե դա ինչ է նշանակում նրանց համար: Նրանք արդեն ընդունել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, դա բացահայտ հայտարարեցին, և հիմա արդեն սկսվել է փաստաթղթի ստորագրման փուլը։ Սա չափազանց կարևոր վերջին պահն է»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում։