Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: