Ի՞նչ միջանցք են բացում Վայոց Ձորում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին, Հերմոն, Եղեգիս գյուղերի բնակիչների համար մի արտառոց անունով դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել՝ «Էկոլոգիական միջանցքների ստեղծում Հայաստանում»:
Ըստ Եղեգիսի համայնքապետարանի, նպատակն է՝ բարելավել գյուղական ընտանիքների ապրուստի պայմանները կայուն եղանակով, առանց շրջակա բնությունը վնասելու: Ամեն ընտանիք կարող է ներկայացնել մեկ առաջարկ՝ էկոտուրիզմ, վայրի բույսերի պահպանություն, արոտների, անտառների կամ այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործում, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծում եւ այլն: Հաղթած ընտանիքը կստանա 50-200 հազար դրամ:
Ծրագրի հովանավորը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունն է, իրականացնողը՝ Վայոց Ձորում գործող «Աշխատանք եւ հայրենիք» ՀԿ-ն (ղեկավար՝ Ռուզան Ղազարյան): Կարծես թե վատ ծրագիր չէ, սակայն մեզանում «միջանցք» բառն այնքան է արժեզրկվել, ասոցացվել վատ բաների հետ, որ տարակուսանքի տեղիք է տալիս: Եթե փորձում են զարգացնել էկոտուրիզմը, պահպահել վայրի բնությունն ու կենդանիներին, ի՞նչ կապ ունի այստեղ «միջանցք» բառը: Իսկ հնարավո՞ր է, որ սա Օվերտոնի հերթական պատուհանն է, եւ հայ հասարակությանն ուղղակի հաշտեցնում են «միջանցք» տերմինի հետ: Առայժմ` էկոմիջանցք, հետո արդեն` Զանգեզուրի