Արեգակի վրա 3 ուժեղ բռնկում է եղել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 16-ին Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել, որոնցից մեկն ուղեկցվել է ռադիոհաղորդակցության խափանումով, գրում է Ռիա Նովոստին:
«Մոսկվայի ժամանակով ժամը 11:26-ին (Երևանի ժամանակով՝ 12:26-ին) գրանցվել է բռնկում 14 րոպե տևողությամբ, բռնկումը ուղեկցվել է HF ռադիոկապի խախտմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Մոսկվայի ժամանակով ժամը 18:08-ին և 20:46-ին գրանցվել է ևս երկու բռնկում:
Հուլիսի 16-17-ի տիեզերական եղանակի կանխատեսման համաձայն՝ «հնարավոր են X դասի բռնկումներ, այդ թվում՝ պրոտոնային բռնկումներ»։ Սպասվում է նաև HF ռադիոկայանների վատթարացում։
Արեգակնային բռնկումները կարող են Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, որոնք իրենց հերթին խաթարում են էլեկտրաէներգիայի համակարգերը և ազդում թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: Բացի այդ, սաստիկ փոթորիկները հանգեցնում են կարճ ալիքների կապի և նավիգացիոն համակարգերի խափանումների, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում էլեկտրաէներգիայի տատանումների: