Հատուկ օպերացիա Սյունիքում․ կա վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում փորձել են կանգնեցնել Opel Astra և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Հաղորդվում է, որ Opel-ի վարորդը չի ենթարկվում ոստիկանների օրինական «կանգառ» հրահանգին, փախուստի փորձ է կատարում, այդ ժամանակ հարվածում է ոստիկանական համարանիշներով Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։
Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են Opel-ի վարորդին, իսկ ավտոմեքենայի սրահում ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվում է 3 կապոց թրմանյութին բնորոշ սուր հոտով թմրամիջոց։ Դրանք եղել են փաթեթավորված պոլիէթիլենային և ալյումինե ստվարաթղթերով։