10-ից ավել երեխաներ են կորել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պերմի մարզում անհետացել է 22 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 11 երեխա։ Նրանք եղել էին Ուսվա գետում և պետք է կապի մեջ լինեին հուլիսի 9-ին, սակայն նրանցից դեռ ոչ մի նորություն չկա։
Մասնակիցները չեն գրանցվել որպես զբոսաշրջային խումբ և գնացել են 175 կմ ռաֆթինգ ճամփորդության։ Նախօրեին զբոսաշրջիկները պետք է հասնեին Սրեդնյայա Ուսվա գյուղ ու կապ հաստատեին։
Հարազատները դիմել են ոստիկանություն։ Ըստ տեղեկությունների՝ խմբում կա 40-ամյա կին ինժեներ Պերմից, նրա հետ երկու աղջիկ է եղել՝ 5 և 20 տարեկան։ Նրանց ամուսինն ու հայրը, ինչպես նաև այլ զբոսաշրջիկների հարազատներ փորձում են որևէ տեղեկություն պարզել խմբի գտնվելու վայրի մասին։