ՀՀ տարածքում այսօր ինտենսիվ տեղումներ կլինեն, որոշ շրջաններում՝ կարկուտ. կցրտի 6-8 աստիճանով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 12-ի գիշերը՝ 4-6 աստիճանով, 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։