Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի անցակետը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետը՝ պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։
Ըստ ադրբեջանական կողմի՝ «ԿԽՄԿ-ի մեքենաներում հայտնաբերվել են չհայտարարագրված բջջային հեռախոսներ, ծխախոտ, բենզին և այլ իրեր»:
Վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտն այս անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել էր հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):