Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում կին է մահացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ երեկոյան Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում 60-ամյա ուղևոր է մահացել, հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 10-ին, ժամը 1:15-ին (Մոսկվայի ժամանակով 00:15-ին) «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր 1963 թվականին ծնված Ամալյա Պ.-ի առողջական վիճակը վատացել է, այնուհետև հաստատվել է նրա մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է ուղարկվել քննչական խումբ։ Ոստիկանությունը նշել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։