Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մարդ է մահացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Երևանի Զվարթնոց օդնավակայանում մարդ է մահացել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից փոխանցեցին, որ հուլիսի 10-ին ժամը 01.15-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր՝ 1963թ.ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օ/կ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն