Հայերեն
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»

Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի պատերի ներսում, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, բազմաթիվ պետական փաստաթղթերում․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մինասյանը:

Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից առաջինին, թե Մինասյանն ինչո՞ւ չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:

Հաջորդ դիտարկմանը, թե եթե Մինասյանն արդար է, ազնիվ է, եթե չկա փաստ, թող գա ապացուցի իր ազնվությունը, կամ ինչո՞ւ այն ժամանակ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը նման գործարք է առաջարկել, Մինասյանը պարզաբանեց, թե Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն․ «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստ են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե՝ ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ համար շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»,-ասաց նա:

Թե ինչո՞ւ չի պատմել գործարքի առաջարկի մասին, Մինասյանն ասաց. «Ուզում եմ հստակ ֆիքսենք մի կարևոր բան՝ ՀՀ-ում հիմա պատրաստ են լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:

Անդրադառնալով իր հայրենսիրության շուրջ կասկածներին, կամ այն պնդմանը, որ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ուրիշ պատճառներով, և ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հարցին՝ «ու՞ր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018թթ.-երին», Մինասյանն ասաց.

«2008-2012թթ.-ն ես եղել եմ այն ադմինիստրացիայի մասը, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի: Երբ ես հասա Սուրբ Աթոռ ու տեսա, որ Ադրբեջանի լոբբինգն այնտեղ տիրում է ի վնաս ՀՀ-ի։ Ես ջախջախել եմ այդ լոբբինգը, ես կռվել եմ թուրքական ազդեցության դեմ։ Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում: Ես ներկայացրել եմ ՀՀ շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը՝ ՀՀ-ում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ համատեքստում ցանկանում է պատմել մի պատմություն, որի մասին գիտեն շատ քչերը:

«Երբ 2015թ.-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ի լուր աշխարհի, խոսեց Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից: Մի քանի օր անց ինձ հրավիրեցին պետքարտուղարություն շտապ զրույցի, և բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում: Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ, ու երևի թե ավելի ակտուալ է այսօր՝ հաշվի առնելով այն, ինչ խոսվում է. ի՞նչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչը ուզում են, որ մենք ներենք»,-պատմեց Մինասյանը։

Նա նշեց նաև, որ իր հայրենասիրությունը դրսևորվել է նաև, երբ ինքն ու ընկերները կազմակերպել են PR ինֆորմացիոն պատերազմը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեմ: «Ես վստահորեն կարող եմ ասել՝ մենք հաղթել ենք այդ պատերազմում, ցավոք, նույնը չեմ կարող ասել Հայաստանի ներսում, որովհետև ոմանց հաջողվեց ստվերել մեր հաղթանակը, հայկական բանակի հաղթանակը: Ես ցավում եմ, որ ստիպված եմ հիշեցնել, թե ինչու եմ ինձ համարում հայրենասեր, բայց երևի դա ճիշտ է:

Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև համարում եմ նրան և իր Կառավարությանը ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ: Ես այդ եզրույթները ուղղակի չեմ օգտագործել, իմ հայրենասիրությունը, իմ անցած ուղին, իմ դաստիարակությունը ինձ թույլ չտվեցին, որ ես նույնիսկ մտածեմ, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ և գործակալներ»,-ասաց նա:

Հարցին էլ՝ արդյո՞ք նա վախենում է, Մինասյանն ասաց. «Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ, բայց ես վստահ եմ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը և մեր ժողովրդին, մեր հասարակությանը հասցրել են այս վիճակին, պետք է վախենան, որովհետև նրանք դավաճանել են ամենակարևոր բանը՝ ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը, և ամենակարևորը՝ այդ մարդիկ դավաճանել են ՀՀ-ին: Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-հայտարարեց Միքայել Մինասյանը:

Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԹվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծ