Ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի՝ 5-7 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 8-11-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-11-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։