Հայերեն
Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ Կարապետյան Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ 

«Հայաստանում ծնվել է ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակը. Ավետիք Չալաբյան»

Քաղաքականություն

Realtribune.ru–ն գրում է, որ թե ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն ու Արցախը ճգնաժամից, ինչու՞ են հայ ժողովրդի թշնամիները ցանկանում փոխել Սահմանադրությունը, ի՞նչ է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը  և IA Realist-ի այլ հարցերին պատասխանել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

IA Realist.– Հայոց պետականությունը խորը ճգնաժամ է ապրում: Ինչ որ մեկը այդ ճգնաժամը համարում է քաղաքական, մեկ ուրիշը սոցիալական կամ նույնիսկ տնտեսական։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ ճգնաժամի իրական էությունը:

Ավետիք Չալաբյան.– Իմ անձնական կարծիքով, այդ ճգնաժամի բնույթը գալիս է անցյալ դարասկզբից, երբ մենք ընդհանուր առմամբ պարտվեցինք մեր ազգային-ազատագրական պայքարում, կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բնակչության մի զգալի մասը ենթարկվեց Ցեղասպանության, իսկ մենք, ի տարբերություն ազգային-ազատագրական պայքարի ուղին բռնած այլ ժողովուրդների (օրինակ հույների, բուլղարների կամ ֆինների), չկարողացանք ստեղծել լիարժեք ազգային պետություն։ Մենք հիմա քաղում ենք այդ պարտության ծանր պտուղները, և մեզ անհրաժեշտ կլինեն մի քանի սերունդների ջանքեր ամուր, կենսունակ, դինամիկ զարգացող պետություն ձևավորելու համար։ 

IA Realist.– Ինչպե՞ս ծնվեց «ՀայաՔվե»–ի ստեղծման գաղափարը։

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվե»–ի գաղափարը ծնվել է այս ծանր ճգնաժամից ելքեր գտնելու գործընթացի ընթացքում: Մեր հիմնական նախադրյալն այն է, որ մենք՝ հայերս, չպետք է հանձնվենք և զիջենք մեր պատմական Հայրենիքի մասերը նույնիսկ գերազանցող ուժի ճնշման ներքո, այլապես կկորցնենք ամեն ինչ և ստիպված կլինենք լքել մեր Հայրենիքը։ Մեր իրավունքները, ոտնահարված արդարությունն ու արժանապատվությունը վերականգնելու համար պայքարը պետք է սկսվի մեր ուժերի սահմաններում գտնվող գործողություններից, բայց դրանք պետք է ռեզերվ ստեղծեն ապագա, ավելի հավակնոտ ու խիզախ ձեռնարկումների համար։ «ՀայաՔվե»–ն աշխատում է հենց այդ տրամաբանության մեջ: Դա պարզ, հասկանալի քաղաքացիական նախաձեռնություն է, որը կարող է համախմբել մարդկանց, վերականգնել նրանց հավատն ազգային արժանապատվության նկատմամբ, համախմբել նրանց ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար։

IA Realist.–Պատմեք մեզ ավելի շատ ձեր նախաձեռնության մասին: Ո՞րն է դրա էությունը:

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվե»–ն ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակն է ժամանակակից Հայաստանում, երբ քաղաքացիները միավորվել են Ազգային ժողով ներկայացնելու օրինագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ Արցախն որպես այլ պետության մաս ճանաչելու, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։  Այդ երկու կետերն էլ Հայաստանի Անկախության հռչակագրում նշված են որպես անկախ հայկական պետության հիմնարար, հավերժական նպատակներ, որոնց մերժումը հավասարազոր է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն։ Դա քաջ գիտակցում են մեր թշնամիներն, ուստի փորձում են ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա Սահմանադրությունը փոխելու համար։ Հակառակ այդ ճնշմանը մենք աշխատում ենք բնակչությանը համախմբելու Սահմանադրության, դրա հիմնարար հիմքերի և մեր պետության ինքնիշխանության պաշտպանության շուրջ։

IA Realist.–Ի՞նչ պետք է անի այսօր յուրաքանչյուր հայ իր Հայրենիքը փրկելու համար։

Ավետիք Չալաբյան.– Ամեն մարդ, ով իրեն հայ է համարում, առնվազն պետք է իր ապագան սերտորեն կապի հայկական պետության ապագայի հետ: Դա երաշխիք է, որ նա գործելու է ի շահ այդ պետության։ Ավելին, նա պետք է գործով նպաստի այդ պետության հզորացմանը, և դրա համար կան հսկայական քանակությամբ ճանապարհներ։ Դա առանձին քննարկման թեմա է։ Բայց շատ կարևոր է այն, որ նույնիսկ գերազանց կատարելով սեփական աշխատանքը  և օգնելով երկրին, յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հայկական պետությունը գտնվում է թշնամու ուժերի խիստ ճնշման տակ, և միայն սեփական գործը լավ անելը բավարար չէ։ Պետք է դիմակայել թշնամու ճնշմանն, իսկ դրա համար պետք է համախմբվել ազգային գաղափարի շուրջ, կազմակերպվել համախոհներով և պատրաստվել երկարատև պայքարի։ Այդ դեպքում մենք հնարավորություն ունենք հաղթելու այս պայքարում և ձևավորելու լիարժեք, կենսունակ, դինամիկ և ժամանակակից հայկական պետություն։

IA Realist.–Պատկերացրեք, որ ձեր ձեռքերում կա կախարդական փայտիկ, որը կատարում է ձեր նվիրական ցանկությունները: Ի՞նչ կփոխեիք հայ հասարակության քաղաքական ու հասարակական կյանքում։

Ավետիք Չալաբյան.– Նման կախարդական փայտիկներ չեն լինում, բայց պետք է սկսել այնպիսի նոր էլիտաների՝ մարդկանց համույթների ձևավորումից, որոնց միավորում է պետությանն ու հասարակությանը ծառայելն, ազգային և համամարդկային արժեքները, կոմպետենտությունն ու ազնվությունն, ինչպես նաև բաց լինելն ու համագործակցելու պատրաստակամությունը: Դա այն կորիզն է, որի շուրջ կարող է ձևավորել, և՛ ամուր պետություն, և՛ առողջ հասարակություն: Եվ վստահ եղեք, որ մենք այդ նպատակին հասնելու էստաֆետն ադեկվատ կերպով փոխանցել ենք հաջորդ սերունդներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանՄիանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ ՀակոբյանՆարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում. «Մեր ձևով» շարժման խոսնակ Ադրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը երկու օրենք է պատրաստում ընդդեմ ԶԼՄ-ների և կուսակցությունների Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի Երևանի Ավան համայնքում ներկայացրեցի Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. Նարեկ ԿարապետյանՎեհափառի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, շարունակել՝ Փաշինյանը․ Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» անդամները մշտապես մասնակցում են կիրակնօրյա պատարագների, ժամերգությունների, և զորակցում անսասան մնացած հոգևորականներինԱռողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերը․ անպատրաստ բուժհաստատություններ, բարձր վճար. ՀայաՔվե Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյան․ «Հայրենիքը վտանգված էր, ամեն ինչ թողեցի և վերադարձա». «Ալֆա զրուցակից» Ժողովրդավարական արժեքների հիմնադիրները լռում են Եկեղեցու դեմ պետական ճնշման վտանգավոր ուղին Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ ինչպես նրան ուղղել հարցերՈւժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է. Մարիաննա ՂահրամանյանԸնտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե ՀովհաննիսյանԿուսակցության ղեկավարը մեղադրել է իշխանություններին «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքը անտեսելու մեջ․ «Գլուխները ավազի մեջ են թաքցնում» Նարեկ Կարապետյանը շուտով հանրությանն է ներկայացնելու իրենց անվտանգային տեսլականը Հազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան Սաղաթելյան«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանՆերկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. ՌյաբկովԾովային հսկաները՝ թիրախի տակ. մարդիկ կետերի որսով զբաղվել են 5 000 տարի առաջ Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը