Հայաստանի անունից Արցախը հանձնելու փորձերը կքրեականացվեն
ՀասարակությունԱյսօր ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության համակարգող խումբը նախագծի մի քանի հարյուր աջակիցների հետ միասին՝ ԿԸՀ-ին հանձնեցին ստորագարահավաքն իրականացնելու փաստաթղթերի փաթեթը: Դիմումը հանձնեցին «Համախմբում» շարժման խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը և Արամ Պետրոսյանը, դիմումն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: ԿԸՀ-ն տասնօրյա ժամկետում պետք է հաստատի ստորագրահավաքն իրականացնելու իրավունքը, որից հետո էլ կմեկնարկի ՏԻՄ կառույցներում #Հայաքվեին հատկացվող տեղամասերի ներկառուցումը:
Հիշեցնենք, որ այս նախագիծն աննախադեպ է: Առաջին անգամ է, երբ ՀՀ քաղաքացիների ձայների ուժով նախատեսվում է օրենքի նախագիծ մտցնել ԱԺ: Օրենքի նախագիծը պահանջում է քրեականացնել՝ Արցախը ՀՀ անունից այլ երկրի կազմում ճանաչելու գործողությունները, ինչպես նաև քրեականացնել Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը:
Քաղաքացիները գործընթացին կարող են հետևել Համախմբում և ՀայաՔվե ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև՝ մյուս սոցիալական հարթակներում, որոնց հղումները կտեղադրվեն այս հրապարակման առաջին մեկնաբանության մեջ: