Նադալը 20 տարում առաջին անգամ դուրս է մնացել 100 լավագույնների շարքից
Սպորտ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Ֆրանսիայի բաց առաջնությանը չմասնակցելու պատճառով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կորցրել է 2000 վարկանիշային միավոր եւ 15-րդ տեղից նահանջել է 136-րդ տեղ։
Իսպանացի թենիսիստը 2003թ․ մարտից հետո առաջին անգամ չի ընդգրկվել աշխարհի լավագույն 100 թենիսիստների շարքում։
Ռաֆայել Նադալը հունվարին Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում ազդրի վնասվածք ստանալուց հետո կորտ դուրս չի եկել։ Այս ամիս նա վիրահատվել է։ Ապաքինման համար կպահանջվի հինգ ամիս։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram