Մեր երեխաները պետք է ապրեն անհոգ ու երջանիկ, սիրո ու ջերմության մեջ
ՔաղաքականությունԻ՞նչ կանեին երեխաները, եթե լինեին Երևանի քաղաքապետ։
Երևանում ապրող, այն անչափ սիրող և իրենց տունը համարող բալիկներն ամենայն անկեղծությամբ և պարզությամբ պատմում են իրենց երազանքի ապրելու մայրաքաղաքի մասին։
Այս երեխաները Երևանը զգում և տեսնում են ուրիշ աչքերով։
Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանց համար լավագույն նվերը կլինի իրենց երազանքների իրականացումը:
Ուստի մեր՝ մեծերիս պարտավորությունն է այնպես անել, որ նրանք մեծանան բարեկեցիկ ու խաղաղ, անվտանգ ու ապահով միջավայրում։
Մեր երեխաները պետք է ապրեն անհոգ ու երջանիկ, սիրո ու ջերմության մեջ: