Գեղհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Գեղարքունյանց բռնցքամարտի գավաթի խաղարկությունը
ՍպորտԳեղհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Գեղարքունյանց բռնցքամարտի գավաթի խաղարկությունը:
Առաջնությանը մասնակցեցին թիմեր Մարտունի համայնքից, Երևանի Դինամո ՄՀԿ-ից, Երևանի BoxKing ակումբից, Երևանի Շենգավիթ համայնքից, Վանաձորից, Աբովյանից, Արտաշատից, Գավառից, Էջմիածինից, Եղեգնաձորից, Սիսիանից, Գորիսից, Քաջարանից, Սևանից, Վարդենիսից, Նորատուսից, Կարմիրգյուղից, Լճաշենից, Լիճքից և այլ բնակավայրերից, ընդհանուր թվով` շուրջ 250 մարզիկ:Թիմային հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վանաձորը, իսկ եռյակը եզրափակեց Շենգավիթը ներկայացնող թիմը:
Առաջնությունը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը և Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հեղինակ` Մերի Հակոբյան