Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան
ՀասարակությունԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրո և արևի քաղաքն այդպիսին են դարձնում մեր երիտասարդները, որոնք Երևանի յուրահատուկ գույնն են, քաղաքն ապրեցնողն ու շունչ տվողը։
Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. քննարկելու ենք Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը, որն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։
Պալատը վերականգնվելու է հենց երիտասարդների համար, նրանց համար քաղաքն ավելի հարմարավետ, առօրյան ավելի հետաքրքիր, միջավայրն ավելի գեղեցիկ ու մշակութային դարձնելու համար։ Ուստի կարևոր է, որ մեր երիտասարդներն անձամբ կիսվեն իրենց կարծիքներով և առաջարկություններով։
Սիրով կսպասենք հունիսի 6-ին, ժամը 6-ին, Բաղրամյան 6-ում։