Հայերեն
Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»

Մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը․ Մեսրոպ Առաքելյան

Հասարակություն

Ասում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

– «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Բայց նաեւ պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության եւ իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափում». հարցին՝ գործող կառավարությունը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հստակեցումներ արեց սահմանազատման-սահմանագծման, անկլավներին վերաբերվող հարցերում: Կիսո՞ւմ եք իր արտահայտած դիրքորոշումները, ո՞ւր են դրանք տանելու:

– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համաձայնություն չեն կարող առաջացնել որեւէ մեկի մոտ, ով տեղյակ է Հայաստանի նորագույն շրջանի պատմությունից, կարդացել է Հայաստանի սահմանադրությունը եւ չի ցանկանում ուրանալ մեր հայկական պետությունների համար մղված տասնամյակների պայքարը։ Եվ ես ոչ թե ընդհանրապես չեմ կիսում այդ մոտեցումները, այլ՝ պահանջում եմ, որ նա հետ կանգնի մեր երկիրը դեպի անդունդը տանող ճանապարհից։

Ադրբեջանի ագրեսիայի չափերն ու ծավալապաշտական նկրտումները, կարծում եմ, լրացուցիչ ներկայացման կարիք չունեն։ Հիմա էլ Փաշինյանի սին պատրանքին՝ «խաղաղության օրակարգին», լրացնում է Հայաստանի «կադաստրի թուղթ» ունենալու նարատիվը, թե իբրեւ թե աննախադեպ իրավիճակ է ստեղծում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր տարածքներով ներառյալ, ճանաչելը։ Սա արդեն անլուրջ չէ, հասել ենք ամենավտանգավորին… Մենք չենք կարող այսքան անկարող լինել, սա թույլատրել չի կարելի եւ թույլ չենք տալու։ Թույլ չի տալու հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի։

Նման որոշումները չեն կարող ընդունվել մեկ մարդու, ուժի ցանկությամբ ու որոշումով՝ պարտադրանքների դեմ պայքարում անընդունակ լինելու պատճառով։ Եթե անգամ ստեղծված իրավիճակում իշխող ուժը իր առաջարկներն է համարում որպես ճգնաժամի միակ լուծում, որպես «հայրենիքին փրկություն բերող» միակ տարբերակ, պետք է հաշվի նստի հասարակության հետ։ Նրանք իշխանության չեն եկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի տարածքները զիջելու համար, ոչ ոք նրանց նման մանդատ, լիազորություն չի տվել։ Եվ նման որոշումներ կայացնելուց առաջ նախ պետք է ժողովրդին հարցնել։ Այնպես որ, հայտարարել ենք, հիմա էլ պնդում եմ, որ միայն հանրաքվեի միջոցով եւ միայն հանրաքվեն կարող է որոշել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերը։

–Փաստորեն, գնդակն, այսպես ասած, ընդդիմության դաշտում է: Որո՞նք պետք է լինեն հավաքական ընդդիմության քայլերը:

– Եթե նկատի ունեք նախկին իշխանություններին, ապա նրանց գործողությունները միայն նպաստում են իշխանության նման գործելաոճին, քանի որ երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ քննարկումները արդեն քանի տարի է՝ փոխադարձ մեղադրանքների դաշտից դուրս չեն գալիս։ Իսկ մենք մեր գործունեության հիմքում դրել ենք երկրի համար նվիրված եւ պատասխանատու անձանց համախմբումը՝ ստեղծված խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով։ Վստահ ենք, որ մեր ժողովուրդը ունի այն կամքն ու ներուժը, որը կհամախմբի հասարակությանը արժանապատիվ կերպով հաղթահարելու նաեւ այս ճգնաժամային փուլը։

-«Ապրելու երկիրը» նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով առաջնորդելու ընդդիմադիր շարժումը. ի՞նչ արձագանքներ հետեւեցին, առարկայական քայլեր կա՞ն: Հրապարակային որոշ արձագանքներում մեղադրանքներ հնչեցին կուսակցության անդամների հասցեին, որ 5 տարի, երբ շատերը ահազանգում էին սպասվելիք վտանգների մասին, դուք լռում էիք, ավելին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու զինակիցներն էիք:

– Մի փոքր ճշգրտում՝ մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր շարժումը առաջնորդելն է, այլ առաջնորդելը ժողովրդին՝ ստանձնելով պատասխանատվություն պետության եւ ժողովրդի առջեւ։ Ինչ վերաբերվում է արձագանքողներին, դա բնական է, որովհետեւ այդ կերպ կարող են արձագանքել միայն նախկին իշխանությունները, ում դեմ մենք նույնպես պայքարել ենք ու վերադարձ անցյալին չի լինելու։ Չի շարունակվելու նաեւ ներկա վիճակը մեր պայքարի եւ առաջնորդության շնորհիվ։ Մեր իշխանության գալուց հետո նրանք կամ վերանալու են քաղաքական դաշտից, կամ, լավագույն դեպքում, շարունակելու են պայքարը ընդդիմադիր դաշտում գործող իշխանության հետ համատեղ։

– Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է ակտիվացել. պետնախարարի պաշտոն է ուզում, դեմ չէ Ռուբեն Վարդանյանի հետ անդամակցել ՊՊԿ-ին, ինչի առաջարկը Արցախի ԱԺ նախագահն արեց, պնդում է, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ երբեք կապ չի ունեցել, ինքն էլ Արցախի փրկության ծրագիր ունի, որը չի բարձրաձայնում եւ ասում է՝ «Եթե գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի եւ Հայաստանի առաջին թշնամին եք»: Ի՞նչ եք մտածում Սամվել Բաբայանի գործունեության եւ ներկայիս ակտիվության մասին: – Սամվել Բաբայանի գործունեությունն ու հայտարարությունները մեկնաբանելուց զերծ կմնամ։ Նրա հայտարարությունները գնահատողը Արցախի ժողովուրդը կարող է լինել, որն ունի հիշողություն եւ իմաստություն, մարդկանց ու արարքները գնահատելու կարողություն։ Իսկ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, եւ թե ով կնշանակվի արդեն Արցախի նախագահի պատասխանատվության ոլորտում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներում