Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

Իշխանությունների արածը Երևանի իշխանազավթում է, և դրան դեմ չգնացող ուժը հանցակից է․ Մանե Թանդիլյան

Քաղաքականություն

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Առավոտ» օրաթերթը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Երեւանի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի իրավաչափության եւ նպատակների մասին։

-Տիկի՛ն Թանդիլյան, լրատվամիջոցներով բավականին ակտիվ քննարկվում է ձեր հայտարարությունները, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ եթե կառավարությունն անգործության մատնվի, արտահերթ ընտրություններ չնշանակի, դատարան է դիմելու։

Իշխող ուժի հռետորաբանությունից ենթադրվում է, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չունեն։ Օրենքի որ պահանջով է դա նախատեսված, կարո՞ղ եք հստակեցնել։

- Երեւանի արտահերթ ընտրությունների մեր պահանջը բխում է օրենքից, որի կիրառման նախադեպը մենք արդեն ունեցել ենք դեռեւս 2018 թվականին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Այն ժամանակ այսօրվա իշխանություններին առավել նպատակահարմար էր արտահերթ ընտրությունները եւ որեւէ րոպե «չմտահոգվեցին» ընդդիմության պատրաստ լինելչլինելու մասին, ու 2-շաբաթյա ժամկետում նոր քաղաքապետ չընտրվելուց հետո 17 օր անց կառավարությունը կրճատեց ավագանին եւ արտահերթ ընտություններ նշանակեց։

Այսօր, սակայն որոշ մարդիկ, իշխող ուժը, օրենքի մի կետն են որպես իրենց անգործության հիմնավորում բերում, որ Երեւանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից անմիջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Այլ ժամանակամիջոցի վերաբերյալ կարգավորում իբրեւ թե այստեղ չկա։ Այնինչ, թեթեւ օրենսդրական անգրագիտության վերացումը՝ լիկբեզը, կստիպի իշխանություններին եւ իշխանամերձ կառույցներին դադարեցնել սեփական մեկնաբանությունները եւ նպատակահարմարությունը օրենքի փոխարեն կիրառելուց։

Անհրաժեշտ է մի փոքր լավ ուսումնասիրել օրենսդրական դաշտը. եթե Երեւանի մասին օրենքով այս հարցը չի կարգա- վորվում, ապա կարգավորվում է ՏԻՄ օրենքով (Երեւանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին)։ Իսկ ՏԻՄ օրենքը նման իրավիճակների համար ունի լուծում. կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն։

Այնպես որ մեր պահանջը բխում է իրավական, այլ ոչ թե՝ պատկերացումներով պետություն ունենալու տեսլականից. կատարել օրենքի պահանջը։ Երեւանը պետք է օր առաջ ազատվի չընտրված, երեւանցուց երբեւէ քվե չստացած մարդու կամայականությունները թույլ տվող ավագանուց։ Երեւանցին տվել է քվե ավագանուն, որպեսզի իրացնի իր իշխանությունը՝ ընտրի քաղաքապետ։ Դա չանելը եւ շարունակել գոյությունը նշանակում է իշխանազավթում։ Մենք դա չենք հանդուրժելու՝ հանուն երեւանցու արժանապատվության եւ իրավական պետության կայացման։

-Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն հայտ ներկայացրած այլ ուժերից էլ ենք նկատում որոշ դժգոհություններ։ Կա կարծիք, որ ընդդիմությունը պատրաստ չէ արտահերթի։ Դուք ի՞նչ կասեք նման հայտա- րարություններ անողներին։

- Կասեմ՝ այդ դեպքում թերեւս օրենսդրական փոփոխություն առաջարկեք եւ գրեք, որ «արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ երկրում գործող 80-ից ավելի կուսակցությունները հայտարարեն իրենց պատրաստ լինելու մասին»։ Դա ի՞նչ անհեթեթ փաստարկ է։ Եթե քաղաքական ուժի համար Երեւանի ավագանու ընտրությունը սիրողական քայլարշավ չէ, ապա այս ընտրություններին պետք էր պատրաստվել վերջին պաշտոնաթող քաղաքապետի նշանակման օրը։ Իսկ որ դա ոչ թե ընտրություն էր, այլ բեմադրություն՝ դաշտը ազատելու ՔՊ «ապագա»-ի համար, իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կասկած ունենալ չէր կարող։

Ցավոք, նման հայտարարություններ անողները, հանուն իրենց քաղաքական շահի, պատրաստ են քայլել օրենքների վրայով եւ արհամարհել մարդկանց ընտրությունը։ Երեւանն արժանի չէ նման վերաբերմունքի։ Քննարկման ենթակա չէ այն, որ Երեւանը, թեկուզ այս հինգ ամիսների ընթացքում, պետք է կառավարի ընտրված ավագանու անդամ։

Իշխանությունների արածն անօրինականություն է, կրկնեմ՝ Երեւանի իշխանազավթում, եւ դրան աջակցողն ու դրան կողմ արտահայտվողը, ավելին՝ դրան դեմ չգնացող ուժը, հանցակից է։ Դա երեւանցին տեսնում է, զգում է, եւ ժամանակը կգա, իր գնահատականը կտա՝ ավագանու ընտրությունները դարձնելով իշխանության անվստահության հանրաքվե եւ պատժելով իշխանազավթման փորձ անողներին եւ յուր աջակիցներին։

Ի վերջո, այնպես արեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն, ոչ թե՝ պատկերացումներով կամ ըստ քաղաքական նպատակահարմարության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ Մելոյան405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ