Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում Սիրիայի հետ սահմանի մոտ ուրբաթ օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 12 կմ հարավ-արևելք հեռավորության վրա, որտեղ ապրում է 210 հազար մարդ։ Օջախը գտնվել է 1 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։