Հայերեն
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան 

«Սա նոր օդանավակայան է, որը կառուցվել է մեր ջանքերով, բացառապես մասնավոր միջոցներով»․ Վահե Հակոբյան

Հասարակություն

Դեռ 2017-ի ձմռանը Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԶՊՄԿ նախկին տնօրեն Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ ուսումնասիրություններ են սկսել Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ: 

Այս հարցը ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա էր դառնում, քանի որ դեռ սովետական ժամանակներում Սյունիքի ու Տավուշի մարզերում տեղական նշանակության օդանավակայններ էին գործում եւ դա խիստ թեթեւացնում էր մայրաքաղաք հասնելու գործը եւ նպաստում էր մարզեր-Երեւան տնտեսական կապի զարգացմանը: Կապանի օդանավակայանի վերակառուցման գործընթացից վեց տարի անց` այսօր տեղեկացանք, որ Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Սակայն անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե կեղծ ինֆորմացիա է` հին կադրեր են տարածվում: «Հրապարակը» զրուցել է Վահե Հակոբյանի հետ, որը Կապանի օդանավակայանի վերակառուցման հեղինակն ու իրականացնողն է եղել 2017-ին:

-Համացանցում աղմուկ է բարձրացել, որ օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռի լուսանկարը 2017-ի լուսանկար է: Ե՞րբ է արվել այդ լուսանկարն ի վերջո:

- Լուսանկարը չգիտեմ երբվա է, սակայն Կապանի օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռը վայրէջք է կատարել 2017 թվականին: Այսօր տեխնիկական ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանից Կապան, բայց այս իշխանազավթածները հերթական անգամ սուտ են խոսում` ասելով, թե Կապանի օդանավակայանի վերակառուցումը նոր գաղափար է: Գաղափարը հին է, ծագել է 2016 թվականին: Մեկնարկը տրվել է Կարեն Կարապետյանի կողմից: Սա նոր օդանավակայան է, որը կառուցվել է մեր ջանքերով, բացառապես մասնավոր միջոցներով: Այդ ամենի նախաձեռնողը եղել եմ ես, միջոցների մեծամասնությունն էլ տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

- Գաղափարն ինչպե՞ս էր ծագել և ի՞նչ նպատակով:

-Իմ՝ մարզպետ եղած ժամանակ գաղափարը ծագեց, որովհետև այն մարզի զարգացման տրամաբանության մեջ էր: Մինչև հիմա կան տեսանյութեր, որոնց միջոցով հստակ բացատրվում է, որ մենք ուզում ենք Կապանը մայրաքաղաքին մոտեցնել, հատկապես ձմռան ամիսներին, երբ ճանապարհներին ձյուն էր տեղում, ավտոճանապարհը դառնում էր առավել վտանգավոր, յոթ ժամ տևողությամբ, իսկ ինքնաթիռով Կապանից Երևան հասնում են երեսուն րոպեում: 

- Գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում անվտանգության խնդիրներ կան, ադրբեջանցիները հասել են Սյունիքի մարզ: Այս պարագայում վտանգավոր չէ՞ Կապանի օդանավակայանի շահագործումը:

- Քանի որ վերջին խայտառակ զիջումների հետևանքով ադրբեջանական զինուժը համարյա Կապան է հասել, ընդ որում՝ տեղաբաշխվել են օդանավակայանի անմիջապես հարևանությամբ, ասեմ ավելին` ադրբեջանցիների դիրքերը օդանավակայանի դիրքից բարձր են, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ այս իշխանությունները կրկին որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հերթական զիջումների դիմաց ադրբեջանցիները թույլ տան օդանավակայանը շահագործվի: Այլ բացատրություն չունեմ, որովհետև մինչև բոլորովին վերջերս այս իշխանություններն ահուսարսափով էին խոսում Կապանի օդանանավակայանի մասին: Մենք նախքան պատերազմն ենք օդանավակայանը հանձնել շահագործման, ընտրված էր հատուկ մոդել: Հիմա իրենք չգիտե՞ն, որ, իրենց լեզվով ասած, նախկինների արած գործն են շարունակում:

- Իսկ գուցե իշխանությունների համար միեւնույնն է մարդկանց անվտանգությունը ապահովված է, թե ոչ: Ի՞նչ երաշխիքներ ունենան Կապանի օդանավակայանից օգտվողները:

- Իհարկե, միևնույնը կարող է լինել: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, թե ադրբեջանցիների ռիսկը հերիքի, որ կարողանա քաղաքացիական ինքնաթիռ խոցել, սակայն թշնամուց ամեն բան սպասելի է: Ադրբեջանական դիրքերում տարբեր տեսակի մարդիկ կարող են լինել, օրինակ` հարբած և այլն, ի՞նչ իմանաս, թե ինչ կարող են անել, պարտադիր չէ, որ զինված ուժերից լինի հրամանը:

- Այսինքն` չկա՞ անվտանգության երաշխիք:

- Երաշխիքներ պետք է տա կառավարությունը, սակայն կառավարությունն անգամ իր համար երաշխիքներ չի կարողանում տալ, էլ ուր մնաց ուրիշների կյանքի համար երաշխավորի:

- Տեղյա՞կ եք Կապան թռչող ինքնաթիռներից:

- Մենք ընդամենը մեկ ինքնաթիռ ենք գնել: Ես էլ ոչ մի բանի հետ կապ չունեմ: Ուշագրավ է ինքնաթիռի անվան պատմությունը: Ունեինք երկու տարբերակ` Ակսել Բակունցի կամ Համո Սահյանի, նրանցից մեկի անունը պետք է ընտրեինք, սակայն Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի խնդրանքով ընտրեցինք մեծ բանաստեղծ Համո Սահյանի անունը:

- Միայն Երևանից Կապան, Կապանից Երևա՞ն են թռիչքներ իրականացնելու, թե՞ կարող են նաեւ Ռուսաստանից ու Իրանից թռիչքներ լինել:

- Դա այլ կարգավիճակ է պահանջում, պետք է այդ դեպքում դառնա միջազգային օդանավակայան: Այս պահին դա հնարավոր չէ: Ես 2018 թվականից որևէ հարցով չեմ զբաղվում: Ենթադրաբար հիմա Ավիացիայի վարչությունն է զբաղվում այդ հարցերով:

- Իսկ ո՞ր ավիաընկերությունն է այսօր թռիչքն իրականացրել, տեղյա՞կ եք:

- Այն ժամանակ Ատլանտիս ավիաընկերությունն էր, հիմա չգիտեմ: Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արամ Մարությանին: 

- Տեղյա՞կ եք, թե ինքնաթիռում քանի ուղեւոր է եղել, ովքեր:

- Ենթադրաբար, ինքնաթիռը եղել է դատարկ:

Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր Կամենդատյան