ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Ալեն Սիմոնյան
ՀասարակությունԵթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները:
Այս մասին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը, մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից, եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում և եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ և ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»,- ասաց Սիմոնյանը և անդրադարձավ ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայղներին:
Նա նշեց, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: