«Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,-հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վալտեր Համբարձումյանը։ 61 տարեկան է, թվարկում ու հաշվում է՝ 6 տրակտոր է փոխել այս տարիներին։ Աշակերտներ է ունեցել՝ այդ թվում եւ որդին։
Երկրապահ կամավորականների միության անդամ է, մասնակցել է արցախյան 3 գոյամարտերին, վիրավորվել։
Սիրում է աշխատանքը՝ ասում է՝ իր տրակտորի մեջ ավելի շատ է լինում, քան տանը։ Անտրտունջ աշխատում է՝ երկիր է պահում, նաեւ՝ իր տունը․․․