Պարգևատրվել են անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները․ «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Որքան էլ մոտ հինգ տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից ամեն ինչ արվել է բանակը թուլացնելու, վարկաբեկելու ուղղությամբ, այնուամենայնիվ, թե՛ Հայաստանի զինված ուժերը, թե՛ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, հերոսաբար լուծում են իրենց խնդիրները:
Դրա վկայությունն են նաև վերջին օրերին ադրբեջանցիների ահաբեկչական գործողություններին, սադրանքներին տրված անհրաժեշտ պատասխանները: Հիմա, առավել քան երբևէ, մեծապես կարևորվում է բանակին, հերոսաբար դիմադրող զինվորականներին քաջալերելն ու աջակցելը: Ի մասնավորի, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 5-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ արագ արձագանքած և անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները դրամական պարգևատրում են ստացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից:
Հիշեցնենք, որ այդ օրը ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում