Հայերեն
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան

Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի. Արթուր Վանեցյան

Հասարակություն

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է իրանական հեղինակավող «Շարղ» օրաթերթի հարցերին։ Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ՝ «Շարղ»-ի նախաբանով հանդերձ։

Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի

Սրացումները շարունակվում են Հարավային Կովկասում և Հայաստանի՝ Իրանին հարակից միջազգային սահմանների մոտակայքում։ Բաքվի կառավարության արկածախնդրությունը և լարվածություն առաջացնող գործողությունները՝ Իրանին սահմանակից հատվածները բռնազավթելու համար, հասել են վտանգավոր փուլի։ Ռուսաստանի ներգրավվածությունն ուկրաինական ճգնաժամում նույնպես պատճառ է դարձել, որ Մոսկվան ավելի քիչ միջամտի կովկասյան զարգացումներին, քան անցյալում էր։

Եթե Թուրքիան զբաղված չլիներ այդ երկրի զգալի հատվածում երկրաշարժի հետևանքներով, փորձագետների կարծիքով, ավելի մեծ մոտիվացիա կունենար աջակցելու Բաքվի կառավարության քաղաքականությանը։ Նման իրավիճակում Հարավային Կովկասում առկա լարվածությունից շահում է միայն Իսրայելի վարչակարգը։ Չնայած տարածաշրջանում միջազգային սահմանները փոխելու ցանկացած գործողության դեմ նախազգուշացմանը, վերջին շաբաթներին Իրանը համբերատարություն է ցուցաբերել Ալիևի կառավարության լարվածություն առաջացնող գործողությունների՝ հատկապես մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքների և մի քանի իրանցի դիվանագետների հետ ուղարկելու առումով։

Նկատի ունենալով կովկասյան զարգացումների կարևորությունը՝ հարցազրույց ենք վարել Հայաստանի «Հայրենիք» կուսակցության նախագահ, այս երկրի ճանաչված քաղաքական գործիչներից Արթուր Վանեցյանի հետ, որը կարող եք կարդալ ստորև։

- Պարոն Վանեցյան, Հայաստանից ստացվող նորությունները բավական մտահոգիչ են։ Շատ փորձագետներ ահազանգում են, որ տարածաշրջանում կրկին պատերազմ է հասունանում։ Դրան զուգահեռ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ նոր էսկալացիա չի լինելու և որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու։ Կարո՞ղ եք ներկայացնել տեղի ունեցող զարգացումների Ձեր գնահատականը։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես չափազանց լարված է։ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ոգևորված 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցած ռազմական հաջողություններով, համարում են, որ հիմա թյուրքական պետությունները միմյանց կապելու իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն։ Անկարան և Բաքուն բավական արդյունավետ դերաբաշխում են իրականացրել՝ Ալիևի վարչակազմը դիմում է ռազմական սադրանքների, որոշակի խնդիրներ լուծում, իսկ հետո Թուրքիան սկսում է արդարացնել ու պաշտպանել Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և ողջ աշխարհի առջև։ Ցավոք, թուրք-ադրբեջանական այս մարտավարությունը դեռևս աշխատում է և նրանք շարունակում են օր օրի ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։

Համաթյուրքական շահերից զատ Բաքվի կառավարությունը, իհարկե, հանդես է գալիս սեփական օրակարգերն առաջ տանելու նախաձեռնություններով։ Դրանք, առաջին հերթին, ենթադրում են Արցախի և Սյունիքի հայաթափում ու անեքսիա։ Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ միայն այդ դեպքում իրենց պետությունը կարող է արդյունավետ և կենսունակ լինել։ Եվ քանի դեռ Հայաստանը թուլացած է ու, ըստ էության, գտնվում արտաքին՝ այդ թվում թուրքական շահերի մեծ ազդեցության ներքո, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը։ Այս ճանապարհին բոլոր տեսակ հակազդեցությունները Բաքվի իշխանությունները հաղթահարում են սպառնալիքների ու ուժի գործադրման միջոցով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները չեն զգաստանում անգամ Իրանից հնչող զգուշացումներից։

Ինչ վերաբերվում է էսկալացիա չլինելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ ես նման կանխատեսումների հիմքեր չեմ տեսնում։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ ոչ այլ ինչ է, քան Հայաստանին պարտադրվող հերթական կապիտուլյացիա։ Ես լիահույս եմ, որ կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես ի վիճակի կլինի խաղաղության դարաշրջան թևակոխել, բայց դա կլինի արժանապատիվ ու ուժերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղություն։

- Իրանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում առկա խնդիրները բանակցություններով լուծելու օգտին։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը կարևորում է Հարավային Կովկասի երկրների սահմանների անձեռնմխելիությունը։ Կարո՞ղ է արդյոք իրանական կողմի այս դիրքորոշումը հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարելու համար։

Իմ խորին համոզմամբ նման հայտարարություններով իրանական կողմը փորձում է ապահովագրել Հայաստանի սուվերեն տարածքը թուրքական ներխուժումից։ Մենք գնահատում ենք եղբայրական Իրանի այս ձգտումը։ Հայաստանի համար դա իսկապես չափազանց կարևոր է։ Խնդիրը սակայն նրանում է, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք ոչ միայն ագրեսիվ, այլև օտարների ազդեցությամբ գործող երկրների հետ։ Ավելին ասեմ՝ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ավելի գլոբալ հակամարտություն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Դա է պատճառը, որ բացի վերոնշյալ հայտարարություններից ու կոչերից, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև շարունակ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին հարող տարածքներում, ուժ ցուցադրում։

Մեծ իմաստով, Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև։ Այդ մարտահրավերներին մեր երկու երկրները կարող են արդյունավետ արձագանքել միայն այն դեպքում, եթե անվտանգային հարցերում ավելի սերտ համամգործակցություն լինի։ Վստահ եմ, եթե Հայաստանն ու Իրանը ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և փոխհարաբերությունների ավելի վստահելի մթնոլորտ ստեղծեին, ապա այսօր մեր տարածաշրջանում նման վիճակ չէր ստեղծվի։

Իհարկե, չափազանց կարևոր է նաև համագործակցությունը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը պարտադիր պետք է կայանա։ Միայն այդ պարագայում մեր ընդհանուր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է և որ այստեղ իրենք անելիք չունեն։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ հեռանկար եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների համար։ Համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանն ու Իրանը։

Ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության անսպառ հնարավորություններ ունեն։ Հազարամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են կողք կողքի, հարևանություն և եղբայրություն արել միմյանց հետ։ Այս ավանդույթները պետք է շարունակել։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանն ու Իրանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առջև։ Վստահ եմ՝ մեր երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին այդ մարտահրավերների հաղթահարմանն ու բարեկեցիկ և անվտանգ ապագայի ստեղծմանը։ Այսպես, հայտնի է, որ 2020թ. Ադրբեջանը դիմել էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը և օգտագործել նրանց ուժերն Արցախի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի, այդ թվում Իրանի, իսկ հիմա արդեն նաև Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել մեր երկրների համար։ Պետք է զարկ տալ նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը։ Որպես դրա լավ սկիզբ կարելի է դիտարկել փոխադարձ կրթական ծրագրերի իրականացումն ու համատեղ զորավարժությունները։

Համագործակցության լավ ուղղություն է նաև հայ-իրանական սահմանում ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ակտիվացումը։ ՀՀ Սյունիքի մարզը մեր տարածաշրջանի կարևորագույն տնտեսական և կոմունիկացիոն հանգույցներից մեկի վերածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իմ խորին համոզամբ, Սյունիքում իրանական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն հեռանկարային ուղղություն է, այլև լուծում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներ։ Վստահ եմ՝ Սյունիքում հայ-իրանական համագործակցության ակտիվացումը զսպող լուրջ գործոն կլինի բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում առաջնորդվում են ոչ թե խաղաղության, այլ արկածախնդրության և նույնիսկ՝ նվաճողականության սկզբունքներով։

Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ