Սաղ Ալե՞նն է մեղավոր. Վահե Մակարյան
ՀասարակությունԼրագրող Վահե Մակարյանը գրում է.
ԱԺ նախագահին դավադիր խմբակի միջոցով փոխելու փոխարեն կառավարության լրագրողների կոֆեն փոխեք: Հազար ասի` բարեփոխեք գործադիրում սուրճի ինստիտուտը, վերջապես էդ տուֆտա Nescafé-ն փոխարինեք երբեմնի հարուստներին հարիր նորմալ Jacobs-ով:
Հ.Գ. Հանուն լրագրողական համայնքի ես հասնելու եմ այս բարեփոխման: Այլ հարց է, թե ԱԺ դավադիր խմբակը կհասնի՞ արդյոք ԱԺ նախագահի փոփոխության:
Հ.Գ.2 Հետաքրքիր զուգադիպությամբ ԱԺ նախագահին փոխելու նետված դավադիր խմբակի մեջ են մտնում հիմնականում կամ բացառապես ճամբարափոխ-դավաճանները` ՀՀԿ-ական օլիգարխներից մեկի նախկին տասովչիկ էն բեղավոր ռեզինե կենդանին, ԲՀԿ-ի նախկին տասովչիկ էն կճղակավոր կենդանին, ՀՀԿ-ական նախկին մարզպետի փողերով մարդ դառած փոքրիկ կճղակավոր շիպիզնյակը, ՀՀԿ-ի թվերի կարկառուն օլիգարխներից մեկի փողերով համալսարանն ավարտած, հետո քավորի վրայից թռած ու Ալենի քվոտայով պատգամավոր դարձած իմ նախկին հարևանը և մի թոշնած ու թառամած նախկին ՀՀՇ-ական!