Մենք պարտական ենք մեր մայրերին. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք պարտական ենք մեր մայրերին։
Պարտական ենք կարևորագույն արժեքներ սերմանելու և արժեհամակարգ ձևավորելու, հայրենասեր, սկզբունքային և պիտանի քաղաքացիներ դաստիարակելու համար. մայրերն են հզոր ու առաջադեմ հասարակության հիմքը։
Սիրելի մայրեր՝ ամենաուժեղ, բարի ու տոկուն կանայք, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով։
Միշտ լինեք սիրված ու գնահատված, խաղաղ ու ներդաշնակ, առողջ ու երջանիկ։