Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը
ՀասարակությունԱրևային էներգիայի բուռն զարգացումը ֆինանսական այնպիսի հնարավորություններ է բացում աշխարհի հզորագույն կորպորացիաների առջև, որ նույնիսկ նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները լուրջ ներդրումներ են իրականցնում արևային էներգիայի ոլորտում։
«British Petrolium» ընկերությունը հայտարարել է, թե քննարկում է «Lightsource BP» ընկերության բաժնետոմսերի մյուս 50%-ը ձեռք բերելու հնարավորությունը։ BP-ն այս պահին ունի բաժնետոմսերի ուղիղ կեսը, սակայն մտադիր է դառնալ դրա 100% սեփականատերը՝ ձգտելով մեծացնել իր հզորությունը վերականգնվող էներգիայի ոլորտում։ «Reuters» գործակալությանը BP-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեռնարդ Լուին հայտնել է, թե ընկերությունը մտածում է նավթի և գազի արդյունահանման հնարավոր նվազման մասին և այդ ֆոնին անհրաժեշտ է համարում լուրջ ներդրումներ իրականացնել արևային էներգիայի մեջ։
«British Petrolium»-ը հենց այդպես էլ կոչվում է բրիտանական նավթային ընկերություն, և այժմ չի կարելի ասել արդյոք կդառնա բրիտանական արևային ընկերություն, թե ոչ, սակայն ընկերութունը լուրջ է տրամադրված արևային էներգիայի ոլորտը յուրացնելու հարցում։ 2017 թվականին BP-ն ձեռք էր բերել «Lightsource» ընկերության բաժնետոմսերի 43%-ը 200 միլիոն դոլարով, իսկ 2 տարի անց իր մասնաբաժինը հասցրել մինչև 50%-ի։ LSBP ընկերության ներկայիս պորտֆելը գնահատվում է 2 միլիարդ դոլար, թեև վերջնական գինը կարող է շատ ավելի բարձր լինել կախված երկարաժամկետ բիզնեսի դրած գնահատականից։ Այս փաստը վկայում է, որ բրիտանական նավթային ընկերությունները լրջորեն մտածում են այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին։
Հայաստանը արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», իսկ հայկական խոշոր ձեռնարկությունները նույնիսկ առայժմ չեն էլ մտածում արևային էներգիայի ոլորտում մեծ ներդրումներ անելու մասին, թեև հստակ պետք է գիտակցեն, որ հենց դա է ապագան և ներդրումների հեռանկարը։
Ռոզա Դավթյան