Հաստատվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք, 1013 հոգի առողջացել է
ՀասարակությունՀունիսի 22-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 418 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 21006։ Առողջացել է 1013 մարդ, ընդհանուր թիվը՝ 10144, փաստացի բուժում է ստանում 10364-ը։ Հունիսի 22-ին արձանագրվել է մահվան 12 դեպք։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 372-ի։ Երեկ բացասական թեստերի թիվը կազմել է 856։