Ավետիք Չալաբյանը մասնակցել է «իշխանափոխության անհրաժեշտ նախապայմանները» թեմայով քննարկմանը
ՔաղաքականությունՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որին կից գրել է.
Երեկ պատիվ եմ ունեցել հյուրընկալվելու մեր գործընկեր Ստեփան Դանիելյանի հեղինակային հաղորդմանը, որտեղ քննարկումը տեղի է ունենում մի քանի մասնակիցների միջև, հնարավորություն տալով քննարկվող խնդիրը դիտարկել մի քանի տարբեր տեսանկյուններից, և նաև բացահայտել լուծման տարբեր մոտեցումներ և մոդելներ:
Այս անգամ քննարկումը վերաբերվում էր Հայաստանում իշխանափոխության ուղիներին, դրա համար անհրաժեշտ նախադյալներին, ինչպես նաև իշխանափոխությունը իրականացնելուց հետո քաղաքական համակարգը առողջացնելու ուղիներին: Հաճույքով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, ձեր շահագրգիռ արձագանքների ակնկալիքով: