Առանց արժեքների, գաղափարների և առաջնորդների, որոնք իրենց վրա վերցնում են ազգին առաջ տանելը, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
ՔաղաքականությունԱրցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին, հայն ունի գաղափարների շուրջ քննարկումներ մեծ պահանջ: Նա պիտի հավատա և դրա համար պիտի իմանա, որ ինքը կարևոր է՝ որպես անձ: Դա չես կարող անել խանութները սնունդ լցնելով, կարևոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու մեզ մոտ:
Այս մասին այսօր «Ապագա հայկականը» համաժողովին Արցախից տեսակապով միացած «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Նա նշեց, որ Արցախում քննարկումները երկու ուղղությամբ են՝ մեկն ասում է թե ով է գործ անում ու անանաս ուտում, մյուսն ասում է՝ ի՞նչ գաղափարի շուրջ ենք մենք հավաքվում։
«Մենք լուրջ մարտահրավերներ ունենք, մենք պետք է շատ արագ գտնենք մեր մեջ ուժ և հասկանանք, որ առանց արժեքների, գաղափարների և առաջնորդների, որոնք իրենց վրա վերցնում են ազգին առաջ տանելը, ոչ թե լինել ղեկավարը, ոչինչ չի փոխվելու»,–ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։