Ադրբեջանը օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը. Ռուբեն Վարդանյան
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հաճախակի անջատումներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է.
«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ՝ հասնելու իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը»: