Հայերեն
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»

Հեղափոխական իշխանությունը խոստացել էր՝ գազի սակագինն իջեցնել, բայց հազիվ կարողացան սպառողների համար պահել նույն գինը․ ունենք մի իրավիճակ, երբ թանկացումներն անխուսափելի են. տնտեսագետ

Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգվորող հանձնաժողովի նիստի որոշմանը, որում նշվում է, որ գազի սակագինը կբարձրանա հուլիսի 19-ից, սակայն ոչ շարքային բնակիչների համար:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գազի սակագինը սահմանին 10 տոկոսով բարձրացել է 150 ԱՄՆ դոլարից դառնալով 165 ԱՄՆ դոլար ամեն 1000խ/մ համար, միջին հաշվով ՀՀ ներմուծող բնական գազի քանակը տարեկան 2,0 միլիարդ խ/մ է։

«Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակեց մի հսկա պարտք՝ տարեկան շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար և չկատարեց մի շարք պարտականություններ։ Մասնավորապես գազասպառման համակարգերում պետք է մի շարք ներդրումներ կատարվեին, բարելավվեր համակարգը, բարձրացվեր անվտանգային համակարգերի որակը»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ տնտեսագետի՝ ունենք մի վիճակ, որ թանկացումներն անխուսափելի են։ «Հունիսի 19-ին ՀԾԿՀ-ի նիստում որոշվեց մեկ ամիս հետո, այսինքն հուլիսի 19-ից բնական գազի սակագներում փոփոխություններ անել։ Ըստ որի՝ տարեկան մինչև 600 խ/մ գազ սպառող անապահով ընտանիքների համար սակագինը մնաց նույնը՝ 100,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ 600 խ/մ գերազանցող բնական գազի համար՝ 139,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ Այս իմաստով թվում է թե սակագնի փոփոխություններ չեն եղել, բայց այս նույն մարդիկ, հանդիսանալով սպառողներ, ձեռք են բերելու ապրանքներ, որոնց ինքնարժեքում գազի սակագինը բարձրանալու է»,- նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ կա հիմնավոր մտահոգություն, որ սպառման ենթակա որոշ ապրանքներ կարող են թանկանալ։ «Մանսավորապես գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, 2017թ․ ուժի մեջ մտած 212 ԱՄՆ դոլարի փոխարեն դառնալու է 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Բարձրանում է նաև գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ խմիչքների, պահածոների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձնաց վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 212 ԱՄՆ դոլարի փոխարեն, 224 ԱՄՆ դոլար ամեն 1000 խ/մ գազի համար (ներառյալ ԱԱՀ)։ Գյուղմթերք վերամշակող ընկերությունների արտադրանի ինքնարժեքում հումքերի և նյութերի արժեքից հետո ծախսային մեծ բաժինը կազմում են գազն ու էներգիան։ Ավելացնելով արտադրանքի ինքնարժեքը, կնվազի սպառումը»,- հայտարարեց նա:

Արմեն Գրիգորյանը ընդգծեց՝ փաստ է, որ պետությունը չունի կամ թույլ ազդեցություն ունի բնական գազի սակագնային քաղաքականության վրա։ Նրա խոսքով՝ այստեղ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, լուծումները քաղաքական են՝ հիմնավորված նաև տնտեսական հաշվարկների վրա։ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը նպատակ ունի վերականգնելու ակնկալվող եկամուտները, իսկ հանձնաժողովի որոշումը նշանակում էր, որ գործեցին այնքան, որքան կարող էին։ Կարողության չափը քննարկվում էր ավելի քան մեկ տարի, որին մասնակից էին կառավարության անդամներ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այնպես որ, ՀԾԿՀ-ն ուղղակի արձանագրեց այն փաստը, որին հանգել էին բանակցությունները։ Արդեն պարզ է, որ ինշխանափոխության շրջանում հնչած խոսքերը, որ գազի սակագինը պետք է իջնի, արդեն տապալված են»,- եզրափակեց նա:

Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու