Հայերեն
Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը գտնվում են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում Հութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասին Իրական հայրենիքը թուլանում է՝ կորցնելով լավագույններին, իսկ փոխարենը հզորանում են իմաստուն պետությունները. Մհեր Ավետիսյան Չկա ավելի թանկ արժեք, քան Հայաստանի Հանրապետությունը. Մհեր Ավետիսյան Գործող թրքահաճո վարչախումբը այս քայլերով մերկացնում է իր ահագնացող վախերը․ Ավետիք Չալաբյան «Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ» Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․ Ալիևի ներկայացուցիչ «ՀայաՔվեն» Մայր Աթոռում է` կրծքով պաշտպանելու Վեհարանը Հավատացյալները թույլ չեն տալիս Միքայել Սրբազանին գնալ Քննչական կոմիտե Թշնամին նստած հռհռում է․ քաղաքացիներին հորդորում եմ գալ Էջմիածին․ Ավետիք Չալաբյան Եթե այս պահին Բագրատ Սրբազանը գտնվեր ազատության մեջ, կլիներ իր եղբայրների կողքին Թուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշը 

Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ռուբեն Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է  Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:
Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:
Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է:  «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

- Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

Ջուր չի լինելուՓաշինյանը չկարողացավ լուծել ոչ մի պետական խնդիր, ու հիմա փորձում է ցրել հասարակության ուշադրությունը. Վահե ԴարբինյանՌԴ ՊՆ-ն՝ գիշերվա իրադարձությունների մասինԲագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ու Սամվել Կարապետյանի համար աղոթք է բարձրացվել առ ԱստվածԶՊՄԿ-ում անցկացվել են «Առողջության օր -2025» երկօրյա միջոցառումներ. լուսանկարՄեկ անգամ արդեն կորցրել էինք Կիլիկիան «ֆրանսիայի» գրկում. երկրորդ անգամ չենք լռելու․ Հրայր ԿամենդատյանԲարեկամական Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին. Մենուա Սողոմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուբլին թանկացել է․ փոխարժեքը՝ այսօրԳիշերը երկրաշարժ է գրանցվել ՀայաստանումԲելգիայի հայ համայնքը դատապարտում է ՀՀ իշխանության հարձակումը Մայր Աթոռի վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են համակարգային սառեցման փուլ․ Արտակ ԶաքարյանԵս կիսում եմ ձեր ցավն այս անիմաստ պшտերազմի համար․ Հռոմի պապը դիմել է Ուկրաինայի ժողովրդին«Բարսելոնան» մարում է անցյալի պարտքերը. Մեսսին և նախկին խաղացողները ստանում են վերջին վճարումներըԱրարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներԳիշերը Ռուսաստանը զանգվածային հшրձակում է իրականացրել․ Ուկրաինայի ԶՈւԿոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՍտեղծվել է պոլիմեր է, որը կարող է օրգանական արևային մարտկոցների արժեքը զգալիորեն նվազեցնել Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը գտնվում են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցումԿենդանակերպի խորագիր. ձեր կատարյալ արձակուրդն ըստ կենդանակերպի նշանի Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներՈչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ ԹրամփՎերադարձել ենք 1937 թ., հակահայկական իշխանությունը ենթարկվում է թշնամու պարտադրանքին. Բագրատ ՍրբազանՌուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնելՀութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասինԻրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համարԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մեկնարկել են «Առողջության օր» միջոցառման շրջանակում անցկացվող մրցաշարերըՍպերցյանը մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»Մասիս Մելքոնյանը դատվելու է. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ պետք է հաջորդի թրքահպատակների կողմից Վեհարանի գրոհին. Ավետիք ՉալաբյանՈչ ոք իրավասու չէ մոտենալու Վեհափառին կամ Սրբազաններին. Գագիկ Հովհաննիսյան Իրական հայրենիքը թուլանում է՝ կորցնելով լավագույններին, իսկ փոխարենը հզորանում են իմաստուն պետությունները. Մհեր Ավետիսյան ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Չերվոնայա Զիրկայի գրավումից հետո ռուսական զորքերը վերահսկում են երկու գետերի միջգետակայքըՊուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն Երեք մարդ զոհվել է Ֆրանսիայում փոքր ինքնաթիռի կործանումից Զելենսկին Լեհաստանի նախագահին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Մոսկվայի մերձակայքում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել Իրանի ժողովուրդը երբեք որևէ մեկին թույլ չի տալիս որոշել իր ճակատագիրը. Արաղչի Արագածոտնում բախվել են «Nissan X-Trail»-ն և «VAZ 2104»-ը․ կան տուժածներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել ծննդյան տարեդարձից Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին Արթիկ-Անուշավան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ձորակումԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն Տեսանյութ․ Դատախազները համարձակ ձեւով պետք է հրաժարվեն. ապօրինի գույքի բռնագանձման գործով աննախադեպ որոշումԱյս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ծիրանով բեռնված ընդհանուր 720 բեռնատար«Եվրասիա» -ն կհանձնի առաջին մրցանակը՝ մշակութային համագործակցության ամրապնդման համարՉկա ավելի թանկ արժեք, քան Հայաստանի Հանրապետությունը. Մհեր ԱվետիսյանԱԺ պատգամավորները պետք է սկսեն անվստահություն վարչապետին. Ավետիք Չալաբյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր գործընկերություն է սկսում Space Solar ռոբոտը կօգնի հավաքել կիլոմետրներ երկարությամբ արևային վահանակներ և այլ հսկա օբյեկտներ ուղեծրում Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը հայ ազգի կործանման վերջն է. Հունան Մարտիրոսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը