Ստուգումներ են սպասվում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ:
Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհություններ ու ահազանգեր են ստացվել Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության, Թումանյանի, Սևքարի, Ստեփանավանի մասնաճյուղերի, Սիսիանի անտառտնտեսության և այլ տարածքների հետ կապված: Մեր տեղեկություններով, ուսումնասիրության առարկա են դառնալու նախահաշվով նախատեսվածի փոխարեն անհամեմատ պակաս ծառատունկ կատարելու, առանց անտառահատման տոմս բացելու ծառեր հատելու, ընդհանրապես բավականին վտանգավոր չափերի հասնող ապօրինի ծառահատումների, կասկածելի պարգևավճարների հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Ի դեպ, մասնավորաբար որպես Վանաձորի ու Ստեփանավանի անտառտնտեսությունների ղեկավարների հովանավորյալներ, տեղերում կոնկրետ անուններ են նշում գործող բարձրաստիճան պաշտոնյաներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում