Հայերեն
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ 

Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան

Քաղաքականություն

«Հրապարակը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Ռուբեն Վարդանյանը Hardtalk-ին տված հարցազրույցի ժամանակ, Ձեր կարծիքով, կարողացա՞վ շեշտը դնել Արցախի բլոկադայի վրա, արդյոք այդ ազդակը հասա՞վ միջազգային հանրությանը։

 -Կարծում եմ, որ այդ հարցազրույցը կարելի է դասել Արցախի շրջափակման վերաբերյալ ամբողջական պատկերի տարածման լավագույն միջոցների շարքին, քանի որ այն հնարավորություն տվեց տեղեկատվությունը հասցնել այն լսարաններին, որոնք Արցախի համար սովորաբար անհասանելի են եղել։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Արցախի նոր կառավարությունն իր գործունեության սկզբից օգտագործում է իր բոլոր հնարավորությունները` միջազգային հարթակներում ներկայացնել արցախյան օրակարգը, քանի որ պատերազմից հետո տարբեր ուժեր փորձ են անում փակել արցախյան հարցը, և միջազգային հանրությունը պետք է առնվազն իմանա, որ առկա է նման հարց։ 

 -Հարցազրույցից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի՝ Պուտինի մարդը լինելու հանգամանքը բացահայտվեց այդ հարցազրույցի ժամանակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման կարծիքները։

 -Չեմ ցանկանում մեկնաբանել որոշ բացահայտ շրջանակների պատվիրված դավադրության տեսության «կարծիքները»։ Այդ մարդկանց մի ասելիք ունեմ․ ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով։ Եվ մենք, որպես հասարակություն, պետք է առհասարակ դադարենք այսբովանդակ հիմնազուրկ «կարծիքներին» տուրք տալ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն այլևս չի տրվում պատվերով կարծիքների ազդեցությանը։ 

 -Արդյոք պրն Վարդանյանի խոսքում ուղերձ կա՞ր` ուղղված Ռուսաստանին, այն է` ավելացնել խաղաղապահ կոնտիգենտն Արցախում:

 -Ես նման ուղերձ չլսեցի, բայց համոզված եմ, որ մոտ 2000 հոգանոց խաղաղապահ առաքելությունը դժվար է համարել բավարար 120,000 խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, երբ գործ ունես Ադրբեջանի նման ագրեսիվ և հայատյաց հարևանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ Արցախի հարցը վերադառնա միջազգային հարթակներ, նախևառաջ` անվտանգային համակարգի մասով։ Այս պահին Արցախին պետք է միջազգային երաշխիքների ներքո կայուն անվտանգային համակարգ։  

 -Արցախում իրավիճակն ավելի ու ավելի է սրվում: Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:

 -Ծանրագույն պայմաններում Արցախի ժողովուրդը լուռ պայքար է մղում՝ դիմանալով, չկոտրվելով, իրենց հողում ապրելու իրավունքը գազից, լույսից ու հացից վեր դասելով։ Այս ժողովուրդը պաշտպանում է ինքնուրույն իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Եվ նրանց ձայնը սկսեց լսելի դառնալ, նրանց զրկանքները սկսեցին արձագանք ստանալ։ Մենք տեսնում ենք, որ այս օրերին ճնշումն ուժեղանում է Ադրբեջանի վրա։ Հանգուցալուծումը պետք է տանել բացառապես քաղաքական բանակցությունների ճանապարհով։ Արցախյան կողմն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է բնապահպանական միջազգային էքսպերտներ ընդունել։ Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը։ Հայկական կողմը պետք է շարունակի օգտագործել միջազգային և հանրային ճնշումների գործիքակազմը՝ բացահայտելու ալիևյան ռեժիմի իրական դեմքը։ 

 -Հայկական ԴՆԹ-ի մասին Փաշինյանը խոսեց կառավարության նիստի ժամանակ եւ Ռուբեն Վարդանյանը` Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ։ Արդյո՞ք այստեղ քաղաքական մտածողության ու քաղաքական գծի տարբերությունն ավելի երեւաց։

 -Եվ ոչ միայն մտածողության կամ քաղաքական գծի։ Գործ ունենք տարբեր աշխարհընկալման, բարեվարքության, հայրենիքի, հայկականության նկատմամբ վերաբերմունքի, առհասարակ տարբեր արժեքների հետ։ Մեր երկիրը և մեր ժողովուրդը մի օր ունենալու են իրենց արժանի իշխանություն։

 

«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ո՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԻնդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին