Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Ռուբեն Վարդանյան
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ և ուզում եմ ասել, որ ինձ հպարտ եմ զգում տեսնելով արցախահայության տոկունությունը:
Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի:
Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը: