Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Դերասանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում, նա 84 տարեկան էր։
Կիկաբիձեն հայտնի դարձավ Խորհրդային Միության տարիներին իր կերտած դերերով: 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։
1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանեց 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս» (Գաբրովո-83 Գրան պրի), իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ և այլք» ֆիլմը։ 1984 թվականին նկարահանվել է «ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել» հեռուստասերիալում (մրցանակ է ստացել ԽՍՀՄ Անվտանգության կոմիտեի կողմից)
Կիկաբիձեն քննադատում էր ռուսական քաղաքականությունը, 2008-ի Օսիայի պատերազմից հետո նա հրաժարվեց ստանալ պետական մրցանա։