Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

«Իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ, և առնվազն այս պահի դրությամբ իրավիճակի փոփոխության ուղղությամբ հստակ քայլեր տեսանելի չեն: Արդյո՞ք բավարար եք համարում միջազգային հանրության, Հայաստանի և Արցախի ջանքերը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ:

- Հարցի պատասխանն առկա է հենց հարցի մեջ՝ քանի դեռ շրջափակումը շարունակվում է, այն հաղթահարելու ուղղությամբ գործադրված և գործադրվող ջանքերը բավարար համարվել չեն կարող: Այս ընթացքում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երկու հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որոնցից մեկը՝ հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 12-ին: Դրանց միջոցով մենք մեր ուղերձներն ու կոչերն ենք հղել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին: Բացի այդ, այս ընթացքում թե՛ ես, թե՛ կուսակցության անդամները բազմիցս հանրային խոսքով ենք հանդես եկել և փորձել ենք ներկայացնել իրավիճակի ու հնարավոր անելիքների մեր տեսլականը:

Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանության հետ հույսեր կապել այս իրավիճակում որևէ իմաստ չունի: Նրանք ավելի շատ գործողությունների իմիտացիա են անում ու ավելի խորն են ներքաշվում աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ մեծացնելով առկա վտանգները: Հետևաբար, իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից: Այսօր պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան, որոնք կարելի է համախմբել ու փորձել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում:

- Իսկ որո՞նք են այդ ռեսուրսները, ի՞նչ հնարավոր քայլեր եք տեսնում:

- Առաջին հերթին պետք է օգտագործվի այս իրավիճակն Արցախի սուբյեկտայնությունը վերականգնելու, աշխարհի համար Արցախի ձայնը լսելի դարձնելու, Արցախին՝ իր անունից, իր դեմքով խոսելու, ներկայանալու հնարավորություն ստեղծելու համար: Բոլորս և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դրան պետք է ծառայեցնենք մեր կապերն ու ռեսուրսները, բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Պետք է համախմբվի նաև մտավոր կապիտալը, բոլոր առաջարկները, բոլոր գաղափարները պետք է հավաքագրվեն, և փորձ արվի դրանք կյանքի կոչել՝ անկախ արդյունավետության աստիճանից: Նույնիսկ նվազագույն արդյունքն այսօր կարևոր է: Ինչ վերաբերում է աշխատանքի ուղղություններին, ապա դրանք շատ են, ու դրանց մասին առիթ ունեցել ենք խոսելու:

Առաջինը՝ գլոբալ միջազգային հանրությունն է: Այս իրավիճակը, Ադրբեջանի այս քաղաքականությունն ու հռետորաբանությունը պետք է մեկընդմիշտ օրակարգից ու դիսկուրսից դուրս մղեն Արցախյան հակամարտության կարգավորման բոլոր այն սցենարները, որոնք դիտարկում էին Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: Մեկընդմիշտ պետք է ամրագրվի, որ Արցախը չունի ապագա Ադրբեջանի կազմում, կարգավորման հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Հնարավորություններ է ստեղծում նաև փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը գտնվում է Երևանում և ունի տեղաշարժի ազատություն, ինչն էլ պետք է լայնորեն օգտագործել՝ «անջատում հանուն փրկության» բանաձևն ու Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության հարցն առաջ մղելու համար: Պետք է ողջ առկա ռեսուրսը, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կապերը ներդնել, որ Արցախի արտգործնախարարի համար պատշաճ միջազգային այցեր կազմակերպվեն, նրա համար պատշաճ ընդունելություն ապահովվի մի շարք, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և բարեկամ երկրներում, ինչն էլ հնարավորություն կտա «միս ու արյուն տալ» վերը նշված օրակարգին:

Միջազգային դերակատարները, հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, պետք է կոչերից անցնեն Արցախի ճանաչման ուղղությամբ հստակ քայլերի կամ առնվազն այս ուղղությամբ ակտիվ քննարկումներ տանեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ շրջափակումը կարող է իր համար ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ: Բայց հիմնական ու հրատապ աշխատանքի առաջնային ուղղությունն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը կոպտորեն խախտվում է, իսկ ՌԴ-ն դրա երաշխավորն է, Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ապահովողը, ինչն, այսօր, փաստացի, չի արվում: ՌԴ-ն անվտանգային ու ռազմաքաղաքական պարտավորություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և կարիք կա այսօր ի լուր աշխարհի ու Ադրբեջանի ևս մեկ անգամ վերահաստատել դրանք: Բնականաբար, հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև խաղաղապահ առաքելության, դրա գործունեության ժամկետի, լիազորությունների հետ կապված՝ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախի բնակչության անվտանգության միակ միջազգային երաշխավորն է, իսկ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ այդ անվտանգությանը լրջագույն վտանգներ են սպառնում: Հետևաբար, պետք է ամրագրվի, որ նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին 5 տարին լրանալուն պես առաքելության դուրս բերման հարց բարձրացնել, կորցրել է իր ակտուալությունը, և առաքելությունն անժամկետ է դառնում՝ մինչև առկա վտանգներն իսկապես վերանան: Ակնհայտ է նաև, որ խաղաղապահ առաքելությունն իր այսօրվա ծավալով ու ռեսուրսներով չի կարողանում լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները, ուստի պետք է մեծացվի դրա թե՛ մարդկային, թե՛ ռազմական պոտենցիալը: Անհրաժեշտ է օպերատիվ և ուղիղ կապ գործի Արցախի և ՌԴ պետական ինստիտուտների միջև, որը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Խոսել ենք նաև Հայաստանի ու Արցախի միջև օդային կայուն հաղորդակցություն հաստատելու կարևորության մասին՝ Լաչինի միջանցքի շրջափակումն իմաստազրկելու և հետևանքները հաղթահարելու նպատակով: Այդ օդային հաղորդակցությունը պետք է մշտական բնույթ ստանա ու մշտական այլընտրանքային կապ դառնա Արցախի և Հայաստանի, Արցախի և աշխարհի միջև:

- Այս ամենի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատանքը:

- Չեմ կարծում, որ պետք է գնահատական հնչեցնեմ: Տեսանելի են քայլեր: Պետնախարարը բազմիցս արտահայտվել է փոփոխությունների և արդյունավետության բարձրացման ցանկության մասին: Կան հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, զարմացնում են: Սակայն կարծում եմ՝ հիմա պահը չէ այս հարցերին անդրադառնալու:

- Երբ նշում եք, որ Հայաստանի իշխանությունից ակնկալիքներ ունենալ տեղին չէ, ի՞նչ հիմնական դերակատարներ եք պատկերացնում այդ պարագայում:

Պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Արցախի պետական ու ոչ պետական կառույցները, հասարակությունը, Հայաստանի ողջ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքի համայնքներն ու ազդեցիկ անհատները և այլն: Մեծ անելիք ունեն մեդիա դաշտն ու դրա հետ առնչություն ունեցողները: Իհարկե, յուրահատուկ դեր պետք է խաղան թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար հեղինակություն ունեցող ինստիտուտները, մասնավորապես՝ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին կարող է միավորողի, իր շուրջը համախմբողի, ինչ-ինչ գործընթացներ համակարգողի դերում հանդես գալ և օգտագործել էկումենիկ կապերը միջազգային հանրության վրա ազդեցությունը մեծացնելու համար:

Այս ուղղությամբ նաև Արցախում քրիստոնյա ժողովրդի դեմ կատարվողի վրա աշխարհի ուշադրությունը սևեռելու և միասնական բողոքի ձայն բարձրացնելու ակցիաների առաջարկներ են հնչել, որոնք կարծում եմ շատ տեղին են: Հասկանալի է, որ շրջափակումն ուղղակի և անուղղակի անդրադառնում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և նրանց ընտանիքների վրա, այդ թվում՝ բնականաբար, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդների: Չեմ էլ ուզում խոսել այն մասին, որ միգուցե դա նրանց վրա չի անդրադառնում, որովհետև այդ պարագայում արդեն այլ հարցեր կծագեն: Ուստի, տրամաբանական կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հայրապետների միացյալ հովվապետական այցի կազմակերպումն Արցախ: Ընդհանուր առմամբ, այսօր ամեն անհատ, ամեն կառույց, ամեն ինստիտուտ իր ուժերի ներածի չափով պետք է անի առավելագույնն Արցախի մեր հայրենակիցների վիճակը թեթևացնելու, ձայնը լսելի դարձնելու, այս իրավիճակից առաջացող հնարավորությունները բաց չթողնելու և ի շահ Արցախի, ի շահ հայ ժողովրդի ծառայեցնելու համար:

Մենք, ցավոք, հերթական աննախադեպ ու արտակարգ իրավիճակում ենք հայտնվել, հետևաբար, պետք է մտածենք աննախադեպ ու արտակարգ քայլերի, դեռ չբացահայտված հնարավորությունների մասին՝ առավելագույնն անելով տեսանելին կյանքի կոչելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ Մելոյան405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը