«Մեծ սիրով սպասում ենք ձեզ». Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայաստան ժամանող Ֆրանսիայի ԱԺ նախագահին
ՔաղաքականությունՖրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան:
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Յաել Բրոն-Պիվեն:
Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառման մեկնաբանություններում պատասխանել է ֆրանսիացի գործընկերոջը։
«Մեծ սիրով սպասում ենք ձեզ», - գրել է Սիմոնյանը: