Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

«Եթե այս կառավարությունն ընդունակ չէ ապաշրջափակել Արցախը, կշարունակենք մեր պայքարը նաև նրա դեմ». Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր պահանջագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ:

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը հիշեցրեց` դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինի կերպով շրջափակել է Արցախն արտաքին աշխարհին միացնող միակ ճանապարհը: ««Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն անցած շաբաթ որոշակի գործողություններ է իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ: Սակայն մեր` որպես ՀՀ քաղաքացիների կարևորագույն հասցեատերը ՀՀ քաղաքական իշխանությունն է: Մեր շարժման նախաձեռնող խումբը պատրաստել է պահանջագիր, որը կհանձնենք կառավարությանը` ակնկալելով նրանից շահագրգիռ և խելամիտ վերաբերմունք, նրանք պետք է ապահովեն ՀՀ քաղաքացիների շահերը, իսկ Արցախում ապրում է ՀՀ 120 հազար քաղաքացի»,-նշեց Չալաբյանը:

 

Պահանջագրում, մասնավորաբար, նշվում է. «ՀՀ իշխանությունից պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես` կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքական ղեկավարության դեմ, զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի ներկայացուցչություն հիմնելու պահանջով, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` առաջարկելով վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձևաչափը, վերահաստատել ՀՀ անկախության հռչակագրով և ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի պարտականությունները, Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ ԶՈւ և Ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի անխափան գործունեությունը, հիմք ընդունելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը` ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին, ՀՀ ԱԺ օրակարգ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ»:

Լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում օրերս կայացված քննարկմանը, Չալաբյանն այն շահագրգիռ է անվանում, սակայն տարակուսում, որ չի ընդունվել որևէ բանաձև: «Իսկ պատճառն այն է, որ որևէ բանաձև չի էլ ներկայացվել: Մեր պահանջագրի առաջին կետը նման բանաձև ներկայացնելու մասին է: Երբ տեսնում ենք, որ միջազգային հանրության կողմից կա որոշակի բարոյական աջակցություն, ապա եկեք դա նյութականացնենք, որը Ադրբեջանի համար պարտադիր ուժ կունենա: Այս պահին ՄԱԿ-ի ԱԽ որևէ որոշում չկա, իսկ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված է միջանկյալ գործողություն, որը շատ սահմանափակ կիրառման դիապազոն ունի»,-նշում է նա:

Չալաբյանն անդրադառնում է նաև կառավարությունից իրենց սպասելիքներին. «Մեր երկարատև փորձով համոզվել ենք, որ այս կառավարությունն ապաշնորհ է ու անկարող: Դրանով հանդերձ` համարում ենք, որ այս կառավարության առջև, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է դնենք խնդիրներ ու պահանջներ: Եթե այս կառավարությունն ընդունակ է դրանք իրականացնել, միայն ուրախ կլինենք, եթե ընդունակ չէ ապաշրջափակել Արցախը, կշարունակենք մեր պայքարը նաև այս կառավարության դեմ: Չեմ կարծում, որ կարող ենք շատ երկար սպասել: Այն վիճակը որ հիմա ձևավորվել է Արցախում, օր օրի վատանում է, կարծում եմ` մեր գործողությունները բավականին արագ են լինելու: Եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ամեն ինչ կմտնի փակուղի, և դա կբերի Արցախի վերացմանը: Եթե ՀՀ իշխանությունը համարում է, որ ձեռքերը լվացել է Արցախից և Արցախի համար պատասխանատվությունը ՌԴ-ինն է, դրա հետևանքը լինելու է Արցախի հայ բնակչության ցեղասպանությունը և տեղահանումը: Այս իշխանությունը կկրի ամբողջ պատասխանատվությունն այդպիսի ողբերգական վերջաբանի համար: Փորձելու ենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որպեսզի Արցախում տեղի ունենա հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը, բայց մենք ընդամենը քաղաքացիական նախաձեռնություն ենք»,-եզրափակում է Չալաբյանը:

Լուսինե Առաքելյան

Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ Մելոյան405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում