Ավետիք Չալաբյանը ներկայացրել է երեկվա գործողության մասին պատմող ռեպորտաժը
ՔաղաքականությունՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Սիրելի բարեկամներ,
Երեկ մեր նախաձեռնող խումբը բողոքի ակցիա անցկացրեց ՌԴ դեսպանության առջև, մեր պահանջները ներկայացնելով ՌԴ ղեկավարությանը, և հորդորելով նրան կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված իր անմիջական պարտավորությունները՝ ապահովելու Արցախի անխափան կապը արտաքին աշխարհի հետ:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միացան մեր ակցիային, դրանք շարունակական բնույթ են կրելու, մինչև այս իրավիճակը չստանա իր արդարացի լուծումը: Մեր հետագա գործողությունների մասին կհայտնեք օպերատիվ ռեժիմով, մինչ այդ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երեկվա գործողության մասին պատմող ռեպորտաժը: