Հայերեն
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

Հասարակություն
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, որի ընթացքում աշխատակազմին հանձնվեց մեր պահանջները՝ վերջ դնել Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող էթնիկ զտմանը, գործուն միջոցներով պաշտպանել նրանց հիմնարար մարդկային իրավունքները, և անմիջական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։
 
ՄԱԿ-ի գրասենյակ ներկայացված նամակը ստորև․
 
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար պարոն Անտոնիու Գուտյերեշին,
 
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական տիկին Ալիս Ուաիրիմու Նդերիտուին,
 
ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնակատար պարոն Ֆոլկեր Տյուրկին
ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակին,
 
ՄԱԿ-ի քաղաքական և խաղաղապահպանության հարցերի դեպարտամենտի ղեկավար տիկին Ռոզմարի ԴիԿարլոյին,
 
ՄԱԿ-ի Հայաստանում Ռեզիդենտ կոորդինատոր տիկին Քրիստին Վեգլանդին
ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ Կազմակերպությունում հավատարմագրված ներկայացուցիչներին,
 
Մենք Միավորված Ազգերի Կազմակերպության համահիմնադիր ժողովրդի ներկայացուցիչներն ենք, ժառանգներն ենք այն մարդկանց, ովքեր 1945թ․-ին հիմնեցին այս հեղինակավոր կազմակերպությունը, որպեսզի գալիք սերունդներին ետ պահեն պատերազմի արհավիրքներից և վերահաստատեն հավատը մարդու հիմնարար իրավունքների հանդեպ։ Այսօր մենք ձեզ ենք դիմում մարդու հիմնարար այն իրավունքներն ապահովելու հորդորով, որոնք տեղ են գտել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ, ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի մեջ և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում։
 
Արցախում (Լեռնային Ղարաբաղ) 120 հազար քաղաքացիներ այսօր ցեղասպանման եզրին է կանգնած։ Արդրբեջանը, որտեղ իշխում է տոտալիտարիզմը, որտեղ ավելի քան երեսուն տարի դինաստիական կարգեր են հաստատված, որտեղ բանտերը լցված են իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարող մարդկանցով, բնապահպանական միջոցառման կեղծ քողի տակ փակել է 120 հազար մարդու կյանքի ճանապարհը։ Արցախում մարդիկ զրկված են, ազատ տեղաշարժի բնական ու անկապտելի իրավունքից, և անկարող են հոգալ իրենց հիմնարար կարիքները։ Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, պաշտոնական Բաքուն փակել է նաև Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարը և մարդկանց թողել առանց ջեռուցման՝ ցուրտ ձմռան պայմաններում։ Հիվանդանոցները, դպրոցները, բնակելի տները զրկված են ջեռուցումից, ընդ որում նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Միավորված Ազգերի Կազմակերպությունն ունի էթնիկ զտումը, ցեղասպանությունը կանխարգելելու, մարդու հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու բազմաթիվ գործիքներ՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն։ Մենք համոզված ենք, որ հումանիտար աղետի առջև կանգնած 120 հազար մարդու ճակատագիրն առավել, քան արժանի է Անվտանգության խորհրդի բանաձևմանը, Գլխավոր քարտուղարի գնահատականին, Ցեղասպանության կանխման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից՝ իր լիազորություններից բխող գործողությունների ձեռնարկմանը։
 
Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պաշտոնական Բաքվի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ՝ բառիս բուն և իրավական իմաստներով։ Այսպես, Միջազգային քրեական դատարանի հիմնադրման 1998թ․ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածով «մարդկության հանդեպ հանցագործություն» են որակվում մի շարք գործողություններ, որոնցից են դեպորտացիան և մարդկանց բռնի տեղահանումը։ Ակնհայտ է, որ Բաքվի գործողությունները նպատակ են հետապնդում բռնությամբ տեղահանել Արցախի ժողովրդին․ սա Ադրբեջանի կողմից բազմիցս կիրառված պրակտիկա է խորհրդային տարիներին՝ Նախիջևանում, 1988-92 թվականներին՝ Բաքվում, Կիրովաբադում, խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու Շահումյանի շրջանի բազմաթիվ բնակավայրերում։
 
Արցախի ժողովրդի դեմ պաշտոնական Բաքվի գործողությունները նաև էթնիկ զտումներ են՝ սահմանված նախկին Հարավսլավիայում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի կազմած միջանկյալ և ամփոփիչ զեկույցներով՝ «բռնի և ահաբեկման գործողությունների միջոցով էթնիկ կամ կրոնական խմբին ստիպելը՝ լքել իր բնակության աշխարհագրական վայրը (a purposeful policy designed by one ethnic or religious group to remove by violent and terror-inspiring means the civilian population of another ethnic or religious group from certain geographic areas)»։
 
ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ցեղասպանություն է համարվում «որևէ խմբի համար դիտավորյալ այնպիսի պայմանների ստեղծումը, որի նպատակն է նրա մասնակի կամ լիակատար ոչնչացումը»։ Այն պայմանները, որոնք պաշտոնական Բաքուն այսօր ստեղծել է Արցախի ժողովրդի համար՝ ենթարկելով ռազմական, էներգետիկ շրջափակման ու ստեղծելով հումանիտար աղետ, ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ են։
 
Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ ձեռք առնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր միջոցները, ներառյալ՝
 
• Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգ կյանքի իրավունքը,
 
• Դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ,
 
• Դատապարտել հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված շարունակական սադրանքները,
 
• Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն,
 
• Ձեռք առնել ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի «Դաժան հանցագործությունների վերլուծության շրջանակ» փաստաթղթով նախատեսված և իր լիազորություններից բխող այլ գործողություններ՝ ներառյալ վաղ նախազգուշացումը (Early warning), իրազեկման բարձրացումը (Rising awareness), պաշտպանելու պատասխանատվության առաջքաշումը (Advancing responsibility to protect implementation)։
 
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ
Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ