Արայիկ Հարությունը հայտարարել է, որ ադրբեջանական պահանջների ուղղությամբ ոչ մի փոխզիջման չի գնալու
ՔաղաքականությունԱրդեն 2 օր է, ինչ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճամապարհը: Երեկ առավոտյան, ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր անվտանգության խորհրդի նիստ այս իրավիճակի առնչությամբ:
Past.am-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ երեկ` նիստի ժամանակ, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ադրբեջանական պահանջների ուղղությամբ ոչ մի փոխզիջման չի գնալու: Այլ կերպ ասած` դա կնշանակի սպիտակ դրոշով գնալ և հանձնվել թշնամուն, իսկ ինքը չի պատրաստվում ոչ մի կերպ դա անել: